ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի

Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
21.01.2021 | 22:43

Այսօր` հունվարի 21-ին, Վարչական դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, ու որոշվել է անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը։
Գագիկ Ջհանգիրյանը, հիշեցնենք, վիճարկել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռևս 2008 թ-ին իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:


Հավելենք՝ վաղը՝ հունվարի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստով կքննարկի, ապա փակ գաղտնի քվերակությամբ Բարձրագույն դտական խորհրդի երկու անդամ կընտրի: Նրանցից մեկը «Բաց հասարակության» (Սորոսի) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին ղեկավար Դավիթ Խաչատուրյանն է, մյուսը՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ քվեարկելը, փաստորեն, իշխանությունները վաղուց են որոշել, և հիմա անում են ամեն ինչ, որ նրա կենսագրականում հնարավորինս քիչ «կիքսեր» լինի: Բայց ինձ, օրինակ, հետաքրքրում է, թե ապօրինի գույքի բռնագաձման մասին օրենք գրած իմքայլականները, որ ամենբարձր ամբիոններից խոստանում են պետականացնել ապօրինի կերպով ձեռք բերված ցանկացած գույք ու բարձրաձայնում են «լոլիկ ցանելով Մոնումենտում տուն կառուցելու» մասին, հետամուտ լինելո՞ւ են պարզելու, թե ինչպե՞ս է նախկին զինդատախազը (ըստ մամուլի տարբեր տարիների հրապարկումների) ձեռք բեել Մոնումենտի իր առանձնատունը՝ լոլիկ ցանելո՞վ, թե առանց դրա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 82686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ